National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.04.2015
Ազգային ժողովի քառօրյա նիստում
1 / 12

Ապրիլի 29-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ նիստի ընթացքին հետեւող Արմավիրի մարզի Շենիկ, Սարդարապատ եւ Արգինա գյուղերի միջնակարգ դպրոցների աշակերտներին եւ մանկավարժներին:

Այնուհետեւ պատգամավորները շարունակել են տեսակետներ արտահայտել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթի վերաբերյալ:

Հեղինե Բիշարյանը կարեւորել է ոլորտում իրականացվող փոփոխությունները, խոսել շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրից, անհրաժեշտ համարել հավաստագիր ստացած բժիշկների ներգրավվումը մարզային հիվանդանոցներում: Պատգամավորը նշել է, որ ՕԵԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Հովհաննես Մարգարյանը խոսել է ոլորտում իրականացված բարեփոխումների մասին, կարեւորել առաջիկայում նախատեսվող բուժաշխատողների շտեմարանի ստեղծումը: Պատգամավորը նաեւ մտահոգություն է հայտնել Հայաստան ներկրվող հնդկական արտադրության դեղորայքի որակի առնչությամբ:

Եզրափակիչ ելույթներում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ հիմնական զեկուցող Արա Բաբլոյանը անդրադարձել են պատգամավորների հարցադրումներին եւ տվել են պարզաբանումներ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրել է 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցողը նշել է, որ համաձայնագրի նպատակն է երկարաձգել հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը: Համաձայնագրով համապատասխան իրավասու մարմինների եւ լիազոր կազմակերպությունների միջեւ կանոնակարգվում են իրավական հարաբերությունները, լուծվում են կազմակերպչական հարցերը:

Քննարկվող համաձայնագրի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հարակից ելույթում ներկայացրել է Խոսրով Հարությունյանը, իսկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:

Համաձայնագրի հիմնական եւ հարակից զեկուցողներին պատգամավորներն ուղղել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են ատոմային էներգետիկայի ոլորտի խնդիրներին, վարկային պարտավորություններին, էլեկտրաէներգիայի ինքնարժեքին, վարկային ռեսուրսների օգտագործման արդյունավետությանը եւ այլն:

Հարցի քննարկումն ընդհատվել է մտքերի փոխանակության փուլում. ապրիլի 30-ի նիստում պատգամավորները կներկայացնեն իրենց տեսակետները:

Վերջին նիստում ԱԺ Կանոնակարգի համաձայն ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am